Լևոն Քոչարյանի միակ ձեռքբերումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է և Սիրուշոյի ամուսինը. Չախոյան

Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ու համակիրները, ֆուտբոլային լեզվով ասած, պասերով միմյանց մեղադրում են, սպառնում, անցյալի դրվագներ հիշեցնում, իսկ նրանց հետևորդներն ու հասարակության մի զգալի հատված սպասում է, կրկին ֆուտբոլային լեզվով ասած, գոլին:
Գրում է «Հայկական ժամանակը»։
Թեև երկու ուժերի միջև ակնհայտ «փոխհրաձգությունը» մեդիա տիրույթում կարծես նորություն է, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի համոզմամբ, Քոչարյան-Սարգսյան հակասությունները նոր չեն, պարզապես վերջին շրջանում շատ ավելի վառ ձևով են արտահատվում:
Այս ամենը, Չախոյանի կարծիքով, պայմանավորված է 2026 թվականին սպասվող Ազգային ժողովի հերթական ընտրություններով, և երկու ուժերն էլ՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ճամբարները, գիտակցում են, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններում ոչ մի շանս ու հնարավորություն չունեն իշխանության գալու, հետևաբար պայքարում են ընդդիմության առաջին շարքերում լինելու համար:
Տարոն Չախոյանի խոսքով՝ իշխանական թիմի համար էական չէ, թե ով կլինի ընդդիմության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը, թե մեկ ուրիշը: Իշխանությունն ունի իր հստակ օրակարգը, ռազմավարությունը, քաղաքականությունը և շարժվում ու առաջնորդվում է դրանով:
Կարծիքներ