Սաուդյան Արաբիան հայտարարել է դատական նոր բարեփոխումների մասին

Սաուդյան Արաբիան հայտարարել է դատական նոր բարեփոխումների մասին

Սաուդյան Արաբիան հայտարարել է դատական նոր բարեփոխումների մասին: «Անձնական կարգավիճակի մասին օրենքը, Քաղաքացիական գործարքների մասին օրենքը, Հայեցողական պատժամիջոցների քրեական օրենսգիրքը եւ Ապացույցների մասին օրենքը իրենցից ներկայացնում են Թագավորությունում դատական բարեփոխումների նոր ալիք»,- թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին է մեջբերում սաուդական SPA պետական լրատվական գործակալությունը, հաղորդում է Reuters-ը:

«Նոր օրենքները իրենցից ներկայացնում են բարեփոխումների նոր ալիք, որը կբարձրացնի ընթացակարգերի եւ վերահսկողության մեխանիզմների վստահելիությունը՝ որպես արդարության հասնելու գործում անկյունաքարեր, եւ կհստակեցնի պատասխանատվության սահմանագծերը»,- ասվում է թագաժառանգ արքայազնի հայտարարության մեջ:

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հայտնել է, որ բարեփոխումները նախատեսված են ժամանակակից աշխարհի կարիքները բավարարելու համար՝ միաժամանակ պահպանելով շարիաթի օրենքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում