Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են ամբողջությամբ արգելել ծխախոտի առեւտուրը

Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են ամբողջությամբ արգելել ծխախոտի առեւտուրը

Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են երկարաժամկետ հեռանկարում ամբողջությամբ արգելել ծխախոտի առեւտուրը։ Նվազագույն տարիքը, որով երկրի բնակիչները կարող են գնել ծխախոտի արտադրանք, աստիճանաբար կբարձրանա։ Այս մասին հայտարարել է Վելինգթոնի կառավարությունը։ Նպատակն է ապահովել, որ այսօր դեռահասության տարիքում գտնվող երիտասարդները օրինական ճանապարհով չկարողանան ծխախոտ գնել՝ նույնիսկ չափահասները, հաղորդում է DW-ը։

Նոր Զելանդիայի առողջապահության փոխնախարար Աիշա Վերալը, ով խորհրդարանում ներկայացրել է ծխելու դեմ գործողությունների ծրագիրը, ասել է, որ իշխանությունները ծրագրում են 2027 թվականից ամեն տարի մեկ տարով բարձրացնել ծխախոտ գնելու նվազագույն տարիքը։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ երբեք չսկսեն ծխել»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում