Բանգկոկը փակում է գիշերային ժամանցի 196 վայր՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը, կորոնավիրուսի նոր դեպքերի ալիքով պայմանավորված, երկու շաբաթով կփակի գիշերային ժամանցի 196 վայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է քաղաքի ղեկավարը:
Ժամանցի վայրերը փակ կլինեն երեքշաբթիից մինչև ապրիլի 19-ը, քանի որ դրանք գտնվում են երեք թաղամասերում, որտեղ որոշ ժամանցի վայրեր առնչություն ունեն 100-ից ավելի մարդկանց վարակման դեպքի հետ:
Թաիլանդը երկուշաբթի օրը հաղորդել էր 194 նոր դեպքի մասին: Թաիլանդում եռանիշ թվով դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Կարծիքներ