Թուրքիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման տասնյակ դեպքեր են գրանցվել
Թուրքիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման տասնյակ դեպքեր են գրանցվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Մարտի 31-ի դրությամբ 11 նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի հարավաֆրիկյան շտամը 169 նմուշներում»,- ասված է թուրքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ երկրում հայտնաբերվել են բրիտանական (81 նահանգում) և բրազիլական շտամներ (2 շրջանում): Ըստ Քոջայի, COVID-19-ի բրիտանական տարբերակը կազմում է պետությունում գրանցված դեպքերի 75%-ը: Թուրքիայի բնակչության շրջանում համանման դեպքերի ֆոնին նախարարը հորդորել է քաղաքացիներին հետևել համաճարակաբանական կանոններին:
Կարծիքներ