Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են կեղծ տեղեկություն
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Նման կերպ փորձում են անկառավարելի բնակչության հոսքեր ստեղծել, խանգարել բանակին։ Հիշում ենք. Ֆեյսբուքի պամանական օգտատիրոջ ասածը էսօր փաստ չէ»:
Կարծիքներ