Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

 Թուրքիայում շարունակվում է հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռների (MMU) ստեղծման նախագծի իրականացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Ստամբուլում ընթացող IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է թուրքական Türk Havacılık Havacilikve Uzay Sanayii (TUSAŞ)  ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը:

«2023 թվականի մարտի 18-ին HÜRJET ուսումնական ինքնաթիռը և ATAK-2 ուղղաթիռը երկինք կբարձրանան, և տեղի կունենա ազգային ռազմական ինքնաթիռը պահեստից դուրս բերելու արարողություն»,-ասել է Քոթիլը:

Օդանավի շահագործման արարողությունը համընկնելու է  Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում