Բուքինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրածների ցուցակը

Բուքինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրածների ցուցակը

Սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում Է 30 մարդ: Այդ մասին հաղորդվում Է Բուքինգհեմյան պալատի կայքում: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երեւանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել Է արքայազն Ֆիլիպը, կուղեւորվի Սուրբ Գեւորգի մատուռի կողմը:

Դագաղի հետեւից կանցնեն դուքսի բոլոր չորս զավակները՝ արքայազն Չառլզը, Էնդրյուն, Էդուարդը եւ արքայադուստր Աննան, ինչպես նաեւ նրա թոռները՝ արքայազն Ուիլյամը եւ Հարրին: Հուղարկավորությունը տեղի կունենա Վինձորի դղյակի տարածքում: Կորոնավիրուսայի պատճառով սգո արարողության մասնակիցների առավելագույն թիվը սահմանափակվել Է 30-ով: Բացի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց, երեխաներից եւ թոռներից, արարողությանը ներկա կլինեն թագուհու զարմիկները, ինչպես նաեւ արքայազն Ֆիլիպի ազգականները, այդ թվում՝ Բադենի գահաժառանգ արքայազն Բեռնհարդը եւ այլք: Արարողության ավարտից հետո Էդինբուրգի դուքսի դին կիջեցնեն թագավորական դամբարան: Քենթերբերիի արքեպիսկոպոսը հոգեհանգստյան աղոթք կկարդա, եւ երգչախումբը կերգի Ազգային հիմնը: Պալատը սգո հանդիսավոր արարողության կարգը նաեւ կհրապարակի պալատի կայքով: Հուղարկավորությունն ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում