ՀԱՄԱՍ-ը հրադադարի կոպտագույն խախտում է համարել իսրայելական ԱԹՍ-ի հարվածը Գազային

ՀԱՄԱՍ-ը հրադադարի կոպտագույն խախտում է համարել իսրայելական ԱԹՍ-ի հարվածը Գազային

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է համարել Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքի հարվածը Գազայի հատվածին, որի հետևանքով զոհվել է երեք ոստիկան:

Այս մասին ՀԱՄԱՍ շարժումը հայտարարություն է տարածել «Telegram» ալիքում։

Նշվում է, որ առավոտյան իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը ոստիկաններին, որոնք ապահովում էին մարդասիրական օգնության մուտքը Ռաֆահ քաղաքից արևելք, զինադադարի համաձայնագրի լուրջ խախտում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում