Մեծ Բրիտանիան Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգ կծավալի Լեհաստանում
Մեծ Բրիտանիան Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգ կծավալի Լեհաստանում եւ կտեղաբաշխի 100 զինվորականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
«Մենք Լեհաստանում կտեղակայենք միջին հեռահարության Sky Sabre համակարգ եւ լրացուցիչ 100 զինվոր, որպեսզի աջակցենք Լեհաստանին եւ երաշխավորենք լեհական օդային տարածության անվտանգությունը»,-Ուոլեսն ասել Է իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակի հետ Վարշավայում կայացած հանդիպումից հետո: Բրիտանացի նախարարը ճշտել Է, որ Sky Sabre-ը «միջին հեռահարության ամենաժամանակակից համակարգն Է, որը կարող Է դիպչել թենիսի գնդակի չափով թիրախի՝ թռչելով ձայնի արագությամբ»:
«Այդ համակարգը մենք Լեհաստանի հետ միասին կզարգացնենք ապագայում»,-հավելել Է նա: Մեծ Բրիտանիայի բանակն իր սպառազինության մեջ Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգն ընդունել Է 2021 թվականի վերջին: ՀՕՊ-ի նոր համակարգը եկել Է փոխարինելու Rapier հրթիռներին, որոնք օգտագործվել են 1970-ական թվականներից: Ըստ առկա տվյալների, Sky Sabre-ը կարող Է միաժամանակ կառավարել 24 հրթիռի թռիչք, որոնք կարող են ոչնչացնել կործանիչներ, դրոններ եւ լազերային նշանառությամբ ռումբեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ