Ավերածությունները հսկայական են. Աղետի գոտի հայտարարելով, հնարավոր կլինի գործարկել ամբողջ գործիքակազմը. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Երկու օրվա ուսումնասիրություններով՝ կիրակի օրվա աղետից ավերածությունները հսկայական են, և այսօր Լոռու և Տավուշի որոշ բնակավայրեր կառավարության որոշմամբ պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի այս իրավիճակների համար ամբողջ գործիքակազմը գործարկելու համար:
Առաջիկա շաբաթներին և ամիսներին մեծ աշխատանքն ուղղված է լինելու այս ուղղություններին:
Նորից ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Վիրավորներին շուտափույթ ապաքինում:
Կարծիքներ