Սանահին կայարանի` գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով. Մկրտչյան

Սանահին կայարանի` գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով. Մկրտչյան

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրում է.

Սանահին կայարանի` գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, որն ապահովում է Ալավերդու բժշկական կենտրոնը։ 

Դեղորայքի, պարենի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ըստ կարիքի բնակիչներն ահազանգում են, աշխատում ենք համակարգված։ Ամբողջությամբ իրականացրել ենք պարենային ապահովումը, որևէ խնդիր սնուցման չկա։

Փրկարարներն անձնուրաց, անձնանվեր աշխատանք են իրականացնում` վարարած Դեբեդի վրայով պարանային եղանակով այս ամենը հասցնելով բնակիչներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում