«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 9-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցել է եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա այսօր՝ մայիսի 11-ին։

Ներկայացվել է Հայաստանի օգտին քվեարկելու հետևյալ կարգը․

«Այսօր «Եվրատեսիլի» եզրափակչում Լադանիվայի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Քվեարկությունը մեկնարկելու է եզրափակչի սկզբում` ժամը 23:00-ից. քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:

Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի միջոցով:

Հայաստանից Լադանիվայի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը»:

Նշենք, որ «Լադանիվա» խումբը կներկայանա 19-րդ համարի ներքո՝ «Ժակո» երգով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում