Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են
Երևանի համայնքային գերեզմանատներում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ հայտնաբերվում և քանդվում են առանձնացված, սահմանազատված ու բետոնապատված այն տարածքները, որտեղ հուղարկավորություններ չկան:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:
Արդեն 8 նման տարածք է քանդվել: Գերեզմանատեղերը քաղաքացիներին տրամադրվել են տարիներ առաջ՝ վերահուղարկավորության նպատակով:
Գործող օրենսդրությամբ համայնքային գերեզմանատներում հուղարկավորության համար տեղը հատկացվում է բացառապես անվճար և միայն մահվան վկայականի առկայության դեպքում: Գերեզմանատեղիի չափերը ևս սահմանված են օրենքով:
Համայնքային կառույցը շարունակելու է գերեզմանատների մաքրման և ապօրինի գերեզմանատեղերի քանդման աշխատանքները: Զուգահեռ խախտումներով ու սահմանվածից ավելի մեծ տարածք զբաղեցնող գերեզմանատեղերը ևս համապատասխանեցվում են չափորոշիչներին:
Կարծիքներ