Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 8.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 8.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Մուղնի գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2 հա,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 600 քմ,

Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 2000 քմ, Գուգարք գյուղում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1.06 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 3200 քմ,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 5000 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա, Պառավաքար գյուղում՝ 1500 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 8.5 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում