Ճապոնիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել են Մյանմայում մահապատիժները
Ճապոնիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարը և ԵՄ ներկայացուցիչը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Մյանմարում չորս ակտիվիստների մահապատիժը և կոչ արել վերջ տալ բռնությանը։
«Մյանմայի ռազմական ռեժիմի կողմից դեմոկրատական և ընդդիմադիր առաջնորդների մահապատիժները դատապարտելի բռնության գործողություններ են, որոնք ևս մեկ անգամ վկայում են մարդու իրավունքների և օրենքի գերակայության անտեսման մասին», - ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության երեքշաբթի հրապարակված փաստաթղթում:
Հայտարարությունը ստորագրողները կոչ են անում Մյանմայի ռազմական ղեկավարությանը «ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին»։ Նրանք նաև աջակցություն են հայտնում «Մյանմայի ժողովրդին ազատության և ժողովրդավարության հետապնդման հարցում», ինչպես նաև «կոչ են անում ռեժիմին դադարեցնել բռնությունը, հարգել ժողովրդի կամքը և վերականգնել երկրի ուղին դեպի ժողովրդավարություն»:
Կարծիքներ