Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա. առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել
Ազգերի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակում, մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Հանդիպումը Երևանի փոխարեն կայանում է Նիկոսիայում:
Առաջին խաղակեսի ավարտից հետո, չնայած կողմերի գործադրած ջանքերին, հաշիվը չի բացվել: Թիմերը պայքարում են խմբում առաջին տեղը գրավելու համար: Մակեդոնացիները վաստակած 9 միավորով առաջին հորիզոնականում են, Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և երկրորդն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցում Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:
Կարծիքներ