Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժաշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։

 

«Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

 

վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,

 

երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում