Հուրգադայի հյուրանոցներից մեկում 10 ռուս զբոսաշրջիկներ են թունավորվել

Հուրգադայի հյուրանոցներից մեկում 10 ռուս զբոսաշրջիկներ են թունավորվել

Ռուսաստանից ժամանած տասը զբոսաշրջիկ թունավորվել է Հուրգադայի հյուրանոցներից մեկում. Այդ մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Եգիպտոսի զբոսաշրջության պալատների դաշնությունից։

 Հյուրանոցում ճաշից հետո 10 ռուսաստանցիներ իրենց վատ են զգացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։ «Ներկայումս կատարվում է բուժզննում, բուժում։ Բացի այդ, ձեռնարկվում են օրինական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում