Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի

Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի արժանացան սիրիահայեր Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները, որոնք զբաղվում են քաղցրավենիքի արտադրությամբ:

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակը սիրիահայ ընտանիքին փոխանցեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սարդարապատում, կարևելով տավուշյան հերոսամարտը, մենք հերոսացրեցինք այսօրվա իրական, մեր գոյապայքարի հերոսներին: Այսօր՝ այստեղ, մենք հերոսացնում ենք նաև մեր տնտեսության հերոսներին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Սիրահայ ընտանիքը Սիրիայում 2012 թվականին ընթացող պատերազմի հետևանքով թվականին տեղափոխվեցին Հայաստան: Մեկ ու կես տարվա ընթացքում գործ չունեին, ուսումնասիրում էին տեղական շուկան: Յոլանդ Ռշտունին Հալեպում չի աշխատել, իսկ քաղցրեղեն պատրաստելը, խոհարարական աշխատանքը եղել է սիրողական զբաղմունք: Հիմնականում ընտանիքի, հարազատների համար է պատրաստել:

«Ամուսինս միշտ հարցնում էր, Յոլանդ, ինչո՞ւ քաղցրավենիք պատրաստելը չես փորձում: Մտածեցինք մի այնպիսի բան ստեղծենք, որը տարբերվի»,-ասաց Յոլանդ Ռշտունին: Շուկան ուսումնասիրելուց հետո՝ սիրիահայ ընտանիքն անցավ գործի, որը քիչ-քիչ հաջողություն ունեցավ: Յոլանդ Ռշտունին կարևորում է համբերություն ունենալը, գործի հաջողությանը սպասելը:

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում