Բայդենի շտաբը ներկայացրել է վարչակազմի առանցքային պաշտոններում դեմոկրատների թեկնածուներին

Բայդենի շտաբը ներկայացրել է վարչակազմի առանցքային պաշտոններում դեմոկրատների թեկնածուներին

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի շտաբի ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը հայտնել է, թե ում է քաղաքական գործիչը հաղթանակի դեպքում մտադիր նշանակել իր վարչակազմի առանցքային պաշտոններում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ըստ շտաբի ներկայացուցչի՝ Թոնի Բլինքենը կարող է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, Ջեյք Սալիվանը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Ալեխանդրո Մայորկասը՝ ներքին անվտանգության նախարարի, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարող է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, իսկ նախկին պետքարտուղար Ջոն Քերին՝ կլիմայի հարցերով հատուկ դեսպանորդ:

Բեյթսը շեշտել է, որ Բայդենն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով թիմում հավաքել է փորձառու և ճգնաժամներով փորձված ղեկավարների:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ Բայդենը հավաքել է ընտրիչների՝ ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ ձայները, սակայն երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկում է այդ արդյունքները՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են եղել:

Համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմեբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվելու են ինչպես նախագահն ու փոխնախագահը, այնպես էլ Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում