Սեյրան Օհանյանի գրառումը՝ Շուշիի մարտերում զոհված իր ընկերոջ՝ Վահեի մասին
Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Այս մասին գրառում է արել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ լուսանկար հրապարակել:
«Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։
Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր. «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»:
Ավելի ուշ 168.am-ը զրուցել էր նաև Սեյրան Օհանյանի հետ, ով ասել էր. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»:
Նշենք, որ լուսանկարում մայոր Վահե Սիրունյանն է:
Կարծիքներ