Անցկացվել է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերախմբերի փառատոնը
Տավուշի մարզում կազմակերպվել է «Ապրել միասին, սովորել միասին» դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն:
«ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացված փառատոնը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի նպատակն էր մարզի դպրոցներում ու համայնքներում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումն ու կրթության մեջ և համայնքային կյանքին նրանց ներառման խթանումը։
Մարզային փառատոնին մասնակցել են Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների 22 դպրոցի ներառական թատերախմբեր՝ հետևյալ ներկայացումներով․
Բերդ համայնքի Չինարիի Վ.Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Ավելորդը», Արծվաբերդի Բ.Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Անխելք մարդը», Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը՝ «Մոլորակն ունի մեր կարիքը», Նավուրի միջնակարգ դպրոցը՝ «Անբան Հուռին», Կարմիրաղբյուրի Լ.Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Իմ սիրտը լեռներում է», Մոսեսգեղի Պ.Ավալյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Քաջ Նազարը», Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Նուկիմ քաղաքի խելոքները» և Նորաշենի Փ.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Անբան Հուռին»։
Իջևանի համայնքի Ազատամուտի միջնակարգ դպրոց ը՝ Հ. Թումանյան «Բարեկենդանը», Ակնաղբյուրի հիմնական դպրոցը՝ Դ.Դեմիրճյան «Վարդանանք», Այգեհովիտի միջնակարգ դպրոցը՝ «Քաջ Նազար», Աչաջրի Հ.Թամրազյանի անվ. միջնակարգ դպրոցը՝ Խնկո Ապեր «Պապն ու շաղգամը», Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ Ա. Իսահակյան «Արևին մոտ», Դիտավանի հիմնական դպրոցը՝ Մ. Գալշոյան. «Մամփրե արքան», Կիրանցի Գ.Վարդանյանի անվ. հիմնական դպրոցը՝ Դ. Դեմիրճյան «Ավելորդը», Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցը՝ «Հեքիաթի աշխարհում», Սևքարի միջնակարգ դպրոցը՝ Թումանյան «Անբան հուռին», Վազաշենի միջնակարգ դպրոցը՝ «Թումանյանի հեքիաթների խառնաշփոթ» և Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը՝ «Հեքիաթաշփոթ»։
Նոյեմբերյան համայնքի Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ «Ուժի դեղը», Արճիսի միջնակարգ դպրոցը՝ «Ծաղկի 7 թերթիկերը» և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցը՝ «Ամեն տարիք իր Թումանյանն ունի»։
Բոլոր 22 թատերախմբերում ներառված են եղել շուրջ 220 դպրոցականներ:
Կարծիքներ