Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը
Սեպտեմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել Է նորացնել ռեկորդները եւ գերազանցել Է 1 070 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել Է 1072,96 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում Է շուրջ 2,6 տոկոս: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ աաջին անգամ գերազանցել Է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ետ ընկնելը եւ գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայում վառելիքի այդ տեսակի գները սահմանել են ռեկորդներ եւ մոտ ժամանակներս կարող են գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ