Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները քանդվել են, բացի, Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ, Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամրջից
Արա Շահումյանը գրում է․
«Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները քանդվել են, բացի, Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ, Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամրջի։
Կամրջի հիմքերը խարսխված են բնական ժայռի վրա, որն էլ ապահովել է կամրջի դարավոր կենսունակությունը։ Այս կամուրջը կառուցել է 12-րդ դարի վերջերին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու օրոք՝ ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու»։
Կարծիքներ