Ռուսական «Առաջին ալիքը» սխալ ու չհիմնավորված տեղեկություն է տարածել՝ հանրահավաքի մասնակիցների քանակի մասով. ԻՔՄ
Ռուսական «Առաջին ալիքն» այսօր անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայացած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին և տեղեկացրել, որ 100 հազարից ավելի մարդ է մասնակցել դրան։
«Ցուցարարների խումբը դրոշներով մոտեցել է կառավարության շենքին, ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները պատնեշել են տարածքը։ Կենտրոնական փողոցները փակ են»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։
Ռուսական պետական «Առաջին ալիքը», սակայն, սխալ ու չհիմնավորված տեղեկություն է տարածել։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի համաձայն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 26-ի հավաքին մասնակցել է 23,100 մարդ:
««Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23,100 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- ասվում է ԻՔՄ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ