Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա ուղերձով։
«Աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով։
Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը»,- ասել է վարչապետը։


Կարծիքներ