Թալիբներն Աֆղանստանում ամուսնու և երեխաների աչքի առաջ գնդակահարել են 8 ամսական հղի կնոջը

Թալիբներն Աֆղանստանում ամուսնու և երեխաների աչքի առաջ գնդակահարել են 8 ամսական հղի կնոջը

Աֆղանստանի ոստիկանության նախկին աշխատակցուհի Բանու Նեգարը «Թալիբան» արմատական շարժման կողմից գնդակահարվել է ամուսնու և երեխաների աչքի առաջ. կինն ութ ամսական հղի էր, գրում է BBC-ն՝ ականատեսներին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել Գոր նահանգում՝ կնոջ ընտանեկան տան մոտ: Աղբյուրը նկատում է, որ սպանությունը կատարվել է Աֆղանստանում կանանց նկատմամբ ճնշումների աճի մասին լուրերի ֆոնին: 

Թալիբները BBC-ին հայտնել են, որ իրենք կապ չունեն Նեգարի մահվան հետ և հետաքննում են միջադեպը: 

Սակայն BBC-ին երեք աղբյուր հայտնել է, որ շաբաթ օրը թալիբները ծեծել և գնդակահարել են Նեգարին ամուսնու և երեխաների աչքի առաջ: Երեք զինված մարդ ժամանել է տուն և խուզարկել այն, ապա կապկպել ընտանիքի անդամներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում