Համաշխարհային բանկը սառեցրել Է Աֆղանստանի օգնության ծրագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցրել Է Աֆղանստանի օգնության ծրագիրը՝ երկրում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը վերցնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2020 թվականից ՀԲ-ն մոտավորապես 5,3 մլրդ դոլար Է ուղարկել երկրի վերակառուցման եւ զարգացման ծրագրին՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) միջոցով, որն օգնում Է աշխարհի ամենաաղքատ երկրներին:
2021 թվականի ապրիլի տվյալներով՝ IDA-ն 940 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 12 ակտիվ նախագծեր Է ունեցել Աֆղանստանում: Բացի այդ, Աֆղանստանի վերակառուցման խնամառու հիմնադրամը՝ ՀԲ-ի հատուկ հիմնադրամը, երկրում 15 նախագծեր Է իրականացրել, որոնց ընդհանուր արժողությունը կազմել Է 1,2 միլիարդ դոլար:
Հաղորդագրության մեջ, որը ՀԲ-ի կողմից հրապարակվել Է օգոստոսի 24-ին, նշվում Է, որ կազմակերպությունն իրավունք չունի միջոցներ հատկացնել երկրին, եթե նրա կառավարությունն օրինական չի ճանաչվում ՀԲ-ի բոլոր 189 անդամ պետությունների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ