Պատերազմի զոհերի նկարները պղծող կինը արմատական ընդդիմության շարքերից է․ նոր մանրամասներ
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:
Մեզ հաջողվել է նաև պարզել ձերբակալված կնոջ ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինս ակնհայտ ընդդիմադիր հայացքներով է հանդես գալիս, երբեմն կիսվելով նաև արմատական ընդդիմադիրների մտքերով։ Ստորև ներկայացնում ենք քառասունչորսօրյա պատերազմի զոհերի նկարները պղծող տիկնոջ գրառումները։
medianews
Կարծիքներ