Նորաբաց համայնքն ասֆալտապատվում է, տեղադրվում են լուսավորության LED համակարգեր
Նորաբաց համայնքում 2021 թ.-ին սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով փաստացի ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումն ու անցում է արվելու երկրորդական ճանապարհներին:
Այս մասին տեղեկացնում են Նորաբացի համայնքապետարանից՝ մանրամասնելով, որ ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի էներգախնայող համակարգի միջոցով ավելացնել գիշերային լուսավորության ժամերը:
Համայնքի հաջորդ խոշոր ծրագրերն են. երկրորդային փողոցների ասֆալտապատումն ու ոռոգման համակարգի արդիականացումը: Նախատեսված է նաև սպորտային խոշոր համալիրի կառուցում՝ համայնքի երիտասարդների առողջ ապրելակերպը խթանելու նպատակով:
Նորաբաց համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման կառավարական ծրագրում. նախատեսված է նրա միավորումը Մասիս քաղաքի հետ:
Կարծիքներ