Վրաստանի համար կարևոր չէ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետը. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունների համար կարևոր չէ, թե երբ Եվրամիությունը բանակցություններ կսկսի հանրապետության հետ՝ եվրոպական համայնքին միանալու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացումը մեզ համար սկզբունքային չէ»,- ասել է Կոբախիձեն։
Մինչ այս Կոբախիձեն խոստովանել էր, որ ԵՄ-ն կարող է բանակցություններ սկսել հանրապետության հետ 2024 թվականին համայնք մտնելու վերաբերյալ։ Միաժամանակ, Վրաստանի կաբինետի ղեկավարը նշել է, որ դրա հավանականությունը մեծ չէ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։
Կարծիքներ