Կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել են ԼՂ-ի հայերը․ ԵԽԽՎ նախագահ

Կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել են ԼՂ-ի հայերը․ ԵԽԽՎ նախագահ

Հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են ԼՂ-ի հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր։

Այս մասին հայտարարություն է տարածել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը, որում նաև ասված է.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացումը՝ հիշեցնում եմ վեհաժողովի՝ հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ վերջապես կատարել անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ թուլացնելու լարվածությունը և վերականգնելու խաղաղությունն իրենց երկրների միջև»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում