Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Կիևին մատակարարվող սպառազինությունն ավելացնելու մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Կիևին մատակարարվող սպառազինությունն ավելացնելու մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Փարիզը կավելացնի Կիևին տրամադրվող սպառազինությունը:

«Մեր ռազմական աջակցությունը Կիևին կշարունակվի և կավելանա»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Կոլոննան ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Մայիսի 30-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կիև: Այցի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հաղորդվել է, որ նա այցելելու է Բուչա քաղաք և Ուկրաինայի իշխանություններին փոխանցելու է Փարիզից ուղարկված տեխնիկան՝ նախատեսված քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար (հրշեջ մեքենաներ, շտապօգնության մեքենաներ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում