Բիտքոինի արժեքն առաջին անգամ գերազանցել է 58 հազար դոլարը

Բիտքոինի արժեքն առաջին անգամ գերազանցել է 58 հազար դոլարը

Բիտքոին կրիպտոարժույթը կրկին թարմացրել է պատմական առավելագույն արժեքը։ Coindesk պորտալի տվյալներով՝ բիտքոինի գինը բարձրացել է 2․25 տոկոսով՝ հասնելով 58 332 դոլարի։

Բիտքոինի գինը սկսել է բարձրանալ դեկտեմբերից։ Որոշ դադարից հետո կրկին սկսել է թանկանալ փետրվարի սկզբից՝ այն բանից հետո, երբ Tesla ավտոարտադրողը որոշել է բիտքոինում ներդնել 1․5 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում