Ռուսաստանն ԱՄԷ-ի հետ կարտադրի գերձայնային մարդատար ինքնաթիռ
Ռուսաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ գերձայնային մարդատար բիզնես-ինքնաթիռ ստեղծելու համար: Այս մասին ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ նախատեսվում է ստեղծել ինքնաթիռի երկու տարբերակ՝ 8 և 30 մարդ տեղափոխելու հնարավորությամբ: Մանտուրովի խոսքով, ԱՄԷ-ի կողմից նախագծին կմասնակցի Mubadala ներդրումային ընկերությունը։ Բիզնես ինքնաթիռի արտաքին տեսքը կարող է մշակվել մինչև 2021-ի վերջ՝ 2022-ի սկիզբ:
Կարծիքներ