Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն է առաջացել (լուսանկարներ)
Ինդոնեզիայում երկուշաբթի առավոտյան հրաբուխ է ժայթքել` ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն ձևավորելով երկնքում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ժայթքել է Սումատրա կղզու Սինաբունգ՝ մոտ մեկ տարի քնած հրաբուխը․ շաբաթ օրվանից հետո սա արդեն երկրորդ ժայթքումն է։
Հայտնի է, որ տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին և կոչ արել խառնարանից առնվազն 3կմ հեռավորության վրա գտնվել։
Նշվում է, որ տեղացիները առավոտվա ժայթքումը և դրա հետևանքով գոյացած հսկայական մոխրակույտը լուսանկարահանել ու տեսանկարահանել են։
Կարծիքներ