«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Խոր Վիրապ, Մատենադարան և այլ վայրեր
«Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլն ընթացքի մեջ է: Այս շաբաթ մասնակիցներն այցելել են Մատենադարան և Օշական, այնուհետ եղել են տարբեր կրթական հաստատություններում՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԲԸՄ վիրտուալ քոլեջ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Այբ դպրոց:
Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Խոր Վիրապ:
«Քայլ դեպի տունը» ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրն է:
Կարծիքներ