Իսրայելում մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարկերը կկրկնապատկվեն

Իսրայելում մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարկերը կկրկնապատկվեն

Էկոլոգիապես վնասակար ապրանքների տարածումը նվազեցնելու նպատակով՝ Իսրայելի կառավարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարկերը կրկնապատկելու ծրագիր է ներկայացրել:

Հայտարարության մեջ ասվում է, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկե ապրանքների հարկի բարձրացումը դրանց սպառումը 40%-ով կկրճատի: Իսրայելցիները տարեկան օգտագործում են միջինը 7,5 կգ մեկանգամյա օգտագործման պլաստիկ, ինչը հինգ անգամ ավելին է, քան Եվրամիության տարածքում: «Մենք խեղդվում ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի մեջ, եւ բոլորս պետք է տեսնենք դրա խնդրահարույց ազդեցությունը Երկրի մաքրության եւ մեր կյանքի որակի վրա»,- ասել է բնապահպանության նախարար Թամար Զանդբերգը:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկե թափոնները չեն քայքայվում, խցանում են աղբանոցները եւ զգալիորեն նպաստում ափամերձ եւ ծովային շրջանների աղտոտմանը: ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը կառավարություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել պլաստիկի օգտագործումը սահմանափակելու համար:

2017թ․-ին հարկի սահմանումը պլաստիկ տոպրակների վրա նպաստել է դրանց օգտագործման 80% կրճատմանը:

Ֆինանսների եւ շրջակա միջավայրի նախարարությունները Կնեսետի ֆինանսական կոմիտեի կողմից հաստատման առաջարկ կներկայացնեն: Հաստատման դեպքում պլաստիկի նոր հարկը ուժի մեջ կմտնի 2022թ․-ի սկզբին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում