ԱՄՆ-ը, հնարավոր է, արգելի իր այն քաղաքացիների և մշտական բնակիչների մուտքը երկիր, որոնք կկասկածվեն կորոնավիրուսով վարակված լինելու մեջ. The New York Times

ԱՄՆ-ը, հնարավոր է, արգելի իր այն քաղաքացիների և մշտական բնակիչների մուտքը երկիր, որոնք կկասկածվեն կորոնավիրուսով վարակված լինելու մեջ. The New York Times

ԱՄՆ իշխանությունները, հնարավոր է, ժամանակավորապես արգելեն Միացյալ Նահանգների այն քաղաքացիների և մշտական բնակիչների մուտքը երկիր, որոնք կկասկածվեն կորոնավիրուսով վարակված լինելու մեջ:

The New York Times-ը գրում է, որ նման հիմնավորմամբ նշված անձանց մուտքը երկիր արգելել կարողանալու համար իշխանությունները պետք է «ծանրակշիռ ապացույցներ» ներկայացնեն առ այն, որ այս կամ այն անձը վարակված է կորոնավիրուսով կամ շփում է ունեցել վարակակրի հետ:

Պարբերականը չի հայտնում, թե ինչ ժամկետով է նախատեսվում մուտքի արգելքներ սահմանել, սակայն նշվում է, որ նման իրավակարգավորման ընդունվելու դեպքում այն, ամենայն հավանականությամբ, եզակի դեպքերում կկիրառվի և միայն այն դեպքում, երբ «իշխանությունների անգործությունը կարող է հանրային անվտանգությանը սպառնալ»:

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել էր այն արտասահմանցիների մուտքը երկիր, որոնք 14 օրվա ընթացքում գտնվել էին Շենգենյան գոտու երկրներում, նույն սահմանափակումն ավելի ուշ տարածվել էր Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից ժամանողներին:

Ներկայումս նշված երկրների ժամանող ԱՄՆ քաղաքացիները երկիր մուտք գործել կարող են, բայց պետք է բժշկական հետազոտության ենթարկվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում