ԱՄՆ-ն հայտնել է դաշնակիցների հետ հութիների 15 անօդաչու թռչող սարք խոցելու մասին

ԱՄՆ-ն հայտնել է դաշնակիցների հետ հութիների 15 անօդաչու թռչող սարք խոցելու մասին

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները հետ են մղել «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) հարձակումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ խոցելով 15 անօդաչու թռչող սարք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  «X» հարթակում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը  (CENTCOM):

«Հութիները լայնածավալ հարձակում են գործել Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր: «CENTCOM»-ը և կոալիցիոն ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերը: Եզրակացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի առևտրային նավերի, ԱՄՆ նավատորմի և կոալիցիայի նավերի համար, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու օդանավերը, ինչպես նաև կոալիցիոն ուժերի բազմաթիվ նավեր և ինքնաթիռներ խոցել են 15 անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում