Մադրիդի «Ռեալի» խաղացող Միլիտաոն ծանր վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է շուտով խաղադաշտ վերադառնալ ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանն արդեն մասնակցում է Մադրիդի «Ռեալի» մարզումային գործընթացին խաղացողների ընդհանուր խմբում՝ նախապատրաստվելով Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը, սակայն նշվում է, որ ակումբը մտադիր չէ արագացնել պաշտպանի ապաքինումը։ Սպասվում է, որ խաղացողն արդեն հաջորդ ամիս կկարողանա մասնակցել թիմի խաղերին։
Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոն վնասվածք էր ստացել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Պրիմերայի 1-ին տուրի խաղում։ 50-րդ րոպեին նրան փոխարինել էր Անտոնիո Ռյուդիգերը։
Իսպանական Լա Լիգայի 27 տուրերի արդյունքներով «Ռեալը» 66 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։
Կարծիքներ