Հաստատվել են կորոնավիրուսի 1 667 նոր դեպքեր, առողջացել է 2 366 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123 646 դեպք, որոնցից 90 754-ն` առողջացած, 1 900-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 504 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 480 445 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4 459 թեստավորում, որոնցից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 667 նոր դեպք: Ունենք 2 366 առողջացած և 30 մահվան դեպքեր:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Կարծիքներ