Եվրոպական ավիաընկերությունները տեղեկացրել են աֆրիկյան ավիաչվերթների խափանումների մասին

Եվրոպական ավիաընկերությունները տեղեկացրել են աֆրիկյան ավիաչվերթների խափանումների մասին

Եվրոպական ավիաընկերությունները երկուշաբթի տեղեկացրել են Աֆրիկյան մայրցամաքում թռիչքների խափանումների մասին այն բանից հետո, երբ կիրակի Նիգերի խունտան փակել է երկրի օդային տարածքը, տեղեկացրել է Reuters-ը։

Խունտան երկուշաբթի պատասխան միջոցներ էր սպասում ECOWAS արևմտաաֆրիկյան դաշինքի կողմից՝ անտեսելով երկրի նախագահին պաշտոնում վերականգնելու կոչերը։

Օդային տարածքի աշխատանքում խափանումները խնդիրներ են առաջացրել նաեւ Լիբիայի եւ Սուդանի համար, որոշ չվերթներ ստիպված են եղել հաղթահարել մինչեւ 1 000 կիլոմետր։

«Նիգերի օդային տարածքի փակումը զգալիորեն կընդլայնի այն գոտին, որով չի կարող թռչել առեւտրային չվերթների մեծ մասը Եվրոպայի եւ Աֆրիկայի հարավային մասի միջեւ»,- նշվել է FlightRadar24 ծառայության բլոգում։

Air France-ը դադարեցրել է թռիչքներն Ուագադուգու (Բուրկինա Ֆասո) եւ Բամակո (Մալի) մինչև օգոստոսի 11-ը, տեղեկացրել է ընկերությունը երկուշաբթի։

Ընկերության ներկայացուցիչն ավելացրել է, որ Air France-ը սպասում է թռիչքների տևողության երկարացման Սահարայից հարավ երկրների հանգուցային օդանավակայաններից, եւ որ Փարիզի «Շառլ դո Գոլ» և Գանայի «Աքրա» օդանավակայանների միջեւ թռիչքները կկատարվեն առանց տեղափոխում կատարելու։

Սակայն ավիացիոն վերլուծաբան Ջեյմս Հոլսթեդը կարծում է, որ ավիաընկերությունները հիմնականում ստիպված կլինեն փնտրել այլընտրանքային երթուղիներ, իսկ դժվարությունները պետք է սահմանափակվեն՝ հաշվի առնելով աֆրիկյան ավիահաղորդակցությունների ոչ մեծ թվաքանակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում