Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Աբովյան» ՔԿՀ-ում այցելել է Աշոտ Փաշինյանի առևանգման համար կասկածվող՝ այսօր կալանավորված 44-Գայանե Հակոբյանին: Վերջինս հայտնել է, որ դադարեցնում է հացադուլը, գրում է armtimes.com-ը։
Գայանե Հակոբյանն այսօր մեկ ամսով կալանավորվեց: Նա չի ընդունում իրեն հասցագրված մեղադրանքը և հացադուլ էր հայտարարել:
Նշենք, որ վերջինիս ձերբակալելու որոշման բողքի և կալանավորելու միջնորդության քննությունը տևեց երկու օր: Այն տեղի էր ունենում Շենգավիթի դատարանում:
Կարծիքներ