ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում:
Կարծիքներ