Ադրբեջանի սադրանքները խաթարում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Ռուբեն Ռուբինյանը՝ Դեյվիդ Մքալիսթերին

Ադրբեջանի սադրանքները խաթարում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Ռուբեն Ռուբինյանը՝ Դեյվիդ Մքալիսթերին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ հաղորդակցության վարչությունը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, բարձրաձայնել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում