Ամերիկյան Trimble Navigation ընկերությունը դադարեցնում է GPS ընդունիչների վաճառքը թուրքական «Բայրաքթար» անօդաչուների համար
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնել է, որ ամերիկյան ընկերությունը դադարեցնում է GPS ընդունիչների վաճառքը թուրքական անօդաչուների համար, որոնք ադրբեջանական ուժերը կիրառում են Արցախի դեմ պատերազմում:
«Կալիֆոռնիայի Սաննիվեյլ քաղաքում գործող Trimble Navigation ընկերությունը, որը GPS ընդունիչներ է արտադրում, որոնք կիրառվում են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում, արձագանքել է բողոքի ալիքին՝ հաստատելով, որ դադարեցնում է հետագա վաճառքը անօդաչուների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ