Տեղի է ունեցել անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն

Տեղի է ունեցել անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալները, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահը և կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչներ։

 

Քննարկվել են անտառների կայուն կառավարմանը, պահպանությանը, պաշտպանությանը, դրանց վերականգնմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

 

 

Անտառային ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է համակցված լինեն հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ և համալիր ծրագրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում