Բունդեսթագը կոչ է արել անվտանգության երաշխիքներ տրամադրել Ֆինլանդիայի և Շվեդիայի համար նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը
Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը (Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից) կողմ է արտահայտվել Ֆինլանդիային և Շվեդիային Գերմանիայից և ՆԱՏՕ-ի այլ երկրներից անվտանգության երաշխիքներ տրամադրելու օգտին մինչև այս սկանդինավյան պետությունների` Հյուսիսատլանտյան դաշինք միանալը:
«Հավանական է, որ Ռուսաստանը ագրեսիվ հռետորաբանությամբ և սադրանքներով կարձագանքի ՆԱՏՕ-ին միանալու ֆիննացիների և շվեդների ցանկությանը», - ասել է Ռոթը շաբաթ օրը Welt am Sonntag թերթին Բեռլինում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:
Միաժամանակ Ռոթը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհետևեն բրիտանական օրինակին։ «Եթե Ֆինլանդիայի կառավարությունն այդպես ցանկանա, ՆԱՏՕ-ի գործընկերները նույնպես պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հարցը՝ ապագա արևելյան թեւն ամրապնդելու համար», - եզրափակեց Ռոթը: Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի ամենամեծ պետություններից մեկը, նույնպես, նրա կարծիքով, այստեղ պատասխանատվություն է կրում։
Կարծիքներ